ԳՄՕ
70-ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ(ԳՄՕ) կոչվում են այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհով, այլ ստեղծվել է մարդու միջամտության շնորհիվ: Արդյո՞ք ԳՄՕ-ները հարկավոր են մարդկանց: Աշխարհի բնակչությունը տարեցտարի ավելանում է: Այդ մարդկանց պետք է պարենով ապահովել, սակայն այն չի բավարարում: Գիտնականները փորձեցին ելք գտնել, և այդ ելքը դարձավ ԳՄՕ: Սակայն ԳՄՕ-ները այնքան էլ օգտակար չեն, որքան որ մեզնից շատերը պատկերացնում են: Ամեն օր մենք շուկայում հանդիպում ենք ԳՄՕ-ների:
Շատ հաճախ ինքներս էլ չհասկանալով ինչու գնում ենք ԳՄՕ-ներ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմենրը ունեն գեղեցիկ և արտասովոր տեսք: Մեզանից յուրաքանչյուրը առնվազն մեկ անգամ տեսել է այնպիսի բանջարեղեն, որը նման չէ իր բնական տեսքին: Մեզ գերում է նրա արտաքին տեսքը և մենք գնում ենք, չմտածելով մեր առողջության մասին: Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ և այլն:Գիտնականները լիարժեք չեն պարզել ԳՄՕ-ի թողած հետևանքները: Ռուս գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցանելիություն, ինչպես նոր ալերգիկ հիվանդությունների աճը: Այս ամենից հետո էլ մենք օգտագործում ենք ԳՄՕ: Բամաթիվ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Արգենտինան,Կանադան մեծ տեղ են հատկացնում ԳՄՕ-ներին: Բայց կան երկրներ, որտեղ արգելված է օգտագործել ԳՄՕ-ներ: Հայաստանում արգելված չէ ներկրել ԳՄՕ-ներ, սակայն այն օրենքով վերահսկվում է: Կարտոֆիլը շատ տարածված բանջարեղեն է: Կարտոֆիլի գենոմի մեջ ներարկում են վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Այդպիսի կարտոֆիլին նույնիսկ բզեզը չի կարող վնասել: Այս երևույթը կարող է խանգարել բնական գործընացը:
